loader
13 և 15-ամյա երիտասարդները փորձել են գողանալ երկաթգծերի միացման պողպատե հաղորդալարերը

13 և 15-ամյա երիտասարդները փորձել են գողանալ երկաթգծերի միացման պողպատե հաղորդալարերը

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր կայարանի հերթապահի վահանակի վրա ցույց է տալիս կեղծ զբաղվածություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին են հրավիրվել 2006 թ. ծնված Ա. Օ.-ն և 2004 թ. ծնված Վ. Մ.-ն, ովքեր տվել են խոստովանական բացատրություններ, որ իրենք են կտրել և փորձել գողանալ երկաթգծերի միացման պողպատե հաղորդալարերը:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս