loader
17 և 16-ամյա պատանիները բնակարաններից գողություն են կատարել. հարուցվել է քրգործ

17 և 16-ամյա պատանիները բնակարաններից գողություն են կատարել. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի և գողության դեպքերը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ ծնված 2002 և 2003թթ., մուտք են գործել Երևան քաղաքի Լուկաշին 3 փողոցում գտնվող տներից մեկը, սակայն առանց որևէ բան հափշտակելու՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել են: Այնուհետև 17 և 16-ամյա պատանիները մուտք են գործել նույն փողոցում գտնվող ևս երկու տուն, գողացել տարբեր իրեր՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում՝ 17 և 16-ամյա պատանիները ձերբակալվել են՝ վերը նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս