loader
30-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

30-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 20-ին՝ ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը՝ Ժ. Ղ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս