loader
33-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

33-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, 2019 թվականի մարտի 13-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով», ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1985 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում 2019 թվականի մարտի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրայլ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 

Նախնական տվյալներով՝ 33-ամյա տղամարդը նշված վնասվածքներն ստացել է 2019 թվականի մարտի 12-ին՝ Ժամը 23-ի սահմաններում, համագյուղացու հետ վիճաբանության ժամանակ: Վերջինս դիմել է փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավում, հարցաքննվել ականատես վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս