loader
41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի անցակետում

41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի անցակետում

Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի օպերատիվ ծառայողների հետ համատեղ մարտին 21-ին՝ ժամը 18.00-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Մեղրիի բաժին բերման են ենթարկել 41-ամյա Ռոմա Կ.-ին, որը 2018 թ. մայիսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս