loader
5-ամյա խուլ-համր երեխան վրաերթի է ենթարկվել

5-ամյա խուլ-համր երեխան վրաերթի է ենթարկվել

Սեպտեմբերի 17-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Երևանի «Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղան վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11.15-ին, նշված դպրոցի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով:

«Մերսեդես»-ի վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս