loader
55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հոկտեմբերի 15-ին` ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Միսակ Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մ. Կարապետյանը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա, տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը, ժամը 11.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս