loader
78-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

78-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 78-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի՝ 1993 թ. ծնված բնակիչն ահազանգել է Ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելելով հոր բնակարան՝ այնտեղ հայտնաբերել է միայնակ բնակվող հոր՝ 1940թ. ծնված Ս.Պողոսյանի դին՝ որովայնի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում առկա բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։

Դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ:

Ս.Պողոսյանը ճանաչվել է տուժող, նրա որդին ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել:

Նշանակվել է դիակի դատա­բժշկական փորձաքննություն, դիակից վերցվել են հագուստները և նմուշներ՝ համեմատական հետազոտության համար:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը  շարունակվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս