loader
ԱԱԾ-ի հաջորդ տեսանյութերից մեկը «Երևան» հիմնադրամի չարաշահումների մասին կլինի. Վանեցյան

ԱԱԾ-ի հաջորդ տեսանյութերից մեկը «Երևան» հիմնադրամի չարաշահումների մասին կլինի. Վանեցյան

Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ «Երևան» հիմնադրամի տնօրենի չկալանավորմանը:

«Մենք դատական մարմինների աշխատանքին չենք միջամտում: Դա նաև վերաբերում է կալանավորումներին: Կալանավորման հետ կապված բավարար հիմքեր կային, սակայն դատարանն այլ որոշում կայացրեց: Դատարանն է բարձրագույն մարմինը, և նա է որոշում կայացնողը: Բայց դա չի նշանակում, որ «Երևան» հիմնադրամում մեր կատարած աշխատանքները և հայտնաբերված խախտումները մոռացվեցին»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ իրենք շարունակում են աշխատել բնականոն հունով և առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն:

Լրագրողների հարցին, թե ո՞ւմ հրահանգով էին ստիպում քաղաքացիներին, որպեսզի նվիրատվություններ կատարեն, Վանեցյանն ասաց, որ իրենց հաջորդ տեսանյութերից մեկը դրա մասին կլինի:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս