loader
ԱԱԾ սահմանապահ զորքերը տիրոջն են վերադարձրել հայտնաբերված 11 գլուխ խոշոր եղջերավոր անասունները

ԱԱԾ սահմանապահ զորքերը տիրոջն են վերադարձրել հայտնաբերված 11 գլուխ խոշոր եղջերավոր անասունները

Հոկտեմբերի 11-ին հայ-իրանական պետական սահմանի հատվածի սահմանային շերտում հայտնաբերվել է առանց անհրաժեշտ վերահսկողության 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների շուրջ մեկ օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ դրանք պատկանում են ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Մարատ Էդիկի Հակոբյանին, ով ԱՀ Քաշաթաղի շրջանի Որդուակ բնակավայրում զբաղվում է անասնապահությամբ:

Բացատրական աշխատանքներից հետո անասունները ստացականով հանձնվել են տիրոջը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս