loader
Դատավորներ են նշանակվել

Դատավորներ են նշանակվել

Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ Աղասի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ», - ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրի համաձայն Ռուբեն ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ Ռուբեն ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս