loader
Աղավնատուն գյուղում կատարված գողությունը բացահայտվել է

Աղավնատուն գյուղում կատարված գողությունը բացահայտվել է

2018 թ. սեպտեմբերի 13-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աղավնատուն գյուղի մի տնից սառնարան են գողացել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Տարաբնույթ միջոցառումներից հետո քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Հովհաննես Ս-ն:

Փետրվարի 7-ին,՝ ժամը 17.30-ի սահմաններում, Հովհաննես Ս-ն գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս