loader
ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.8 մլն դոլար

ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.8 մլն դոլար

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը ներկայացրել է հուլիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 89,424,111 ԱՄՆ դոլար  479.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  99,310,537 ԱՄՆ դոլար 481.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,650,000 դոլարի առք և վաճառք 480.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,449,754 եվրո 558.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,920,484 եվրո 561.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,513,464,755 ՌԴ ռուբլի 7.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 619,611,913 ՌԴ ռուբլի 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 67.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 30.8 մլն ԱՄՆ դոլար: 

 

 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս