loader
ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33 մլն դոլար

ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33 մլն դոլար

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը ներկայացրել է սեպտեմբերի 17-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 82,713,288 ԱՄՆ դոլար  483.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  83,543,329ԱՄՆ դոլար 484.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 18,850,000 դոլարի առք և վաճառք 482.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,971,795 եվրո 562.61 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,926,164 եվրո 566.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,431,705,908 ՌԴ ռուբլի 7.11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 479,145,647 ՌԴ ռուբլի 7.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար: 

 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս