loader
ԱՆ ՔԿՎ. Հովհաննես Հարությունյանի համար կոնսիլիում է կայացել

ԱՆ ՔԿՎ. Հովհաննես Հարությունյանի համար կոնսիլիում է կայացել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հետազոտության նպատակով տեղի է ունեցել բժշկական կոնսիլիում, ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի հայտարարության մեջ։

«Հունվարի 15-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներին մասնավորապես հայտնել է, որ «Հ. Հարությունյանին ՔԿՀ-ում առաջարկել են փշրված ոսկորներով ֆիզկուլտուրայով զբաղվի եւ ինքն իրեն  բուժի ոտքը»:

Վերոգրյալի կապակացությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Հ. Հարությունյանի հետազոտության նպատակով տեղի է ունեցել բժշկական կոնսիլիում, այդ թվում` Հ. Հարությունյանի կողմից հրավիրված բժշկի մասնակցությամբ եւ, ըստ եզրակացության` վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի եղել, ոսկրա-տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Փաստենք, որ Հ. Հարությունյանի պաշտպանի տարածած ռենտգեն վերջին հետազոտությունը զննվել է նաեւ քաղաքացիական բուժական հաստատությունից հրավիրված վնասվածքաբանի կողմից, ով խորհուրդ է տվել քառագլուխ մկանի իզոմետրիկ վարժություններ բշժկական սպասարկման բաժնի ստացիոնար պայմաններում, ինչը եւ ապահովված է:

Հավելենք նաեւ, որ 2018թ. հունվարի 9-ին Հ. Հարությունյանին պաշտպանի ներկայությամբ զննել է նաեւ բշժկական աշխատանքային հանձնաժողովը, որը նունպես փոփոխություններ չի հայտնաբերել»,- ասվում է հայտարարության մեջ:

 Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր»-ից Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանի  ահազանգը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս