loader
Անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում այրվում է անասնագոմ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:38-ին, մարվել` 03:05-ին:

Այրվել են 17-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս