Հուլիսի 10-ին՝ ժամը 22:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սայաթ-Նովա փողոցի 7-րդ նրբանցքի մոտակայքում այրվում է անասնագոմ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա փողոցի թիվ 172 տանը հարակից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:18-ին:
Այրվել են կենցաղային իրեր (մոտ 20 քմ):