loader
Անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 22.00-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 2000 թ. ծնված Նորայր Մ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված վնասվածքն ինքն է հասցրել իր մոտ եղած դանակով, որը ներկայացրել է: 

Ըստ բժշկի տեղեկանքի Հ. Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս