loader

Անչափահասների գործերով լավագույն ծառայող է ճանաչվել Արամ Հովհաննիսյանը. տեսանյութ

Մարդը հասարակության հետ շփվելու իր առաջին քայլերը սկսում է դպրոցից: Դպրոցից է սկսում անչափահասների հետ իր աշխատանքը նաև անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ Արամ Հովհաննիսյանը` քաջ գիտակցելով, որ այստեղ է ձևավորվում ապագա քաղաքացին: 
Ի դեպ, ոստիկանության հատուկ հանձնաժողովը 2018 թվականի անչափահասների գործերով լավագույն տեսուչ հենց Հովհաննիսյանին է ճանաչել: 

Ոստիկանության մայորին Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտները վերաբերվում են, ինչպես հոգատար մանկավարժներից մեկին, որը ծրագրված դասերին զուգահեռ խոսում է իրենց հետ նաև բացասական երևույթներից, հանցավոր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունից: Օրինակ՝ նրանցից քչերը գիտեն, որ կռփազենքը, դանակների որոշ տեսակներ սառը զենք են համարվում, որ չի կարելի դրանք գործածել, առավել ևս` դպրոց բերել: Չգիտեն նաև համակարգչային խաղերից կախվածության վնասակար հետևանքների մասին. թեմաներ, որոնց դպրոցական տեսուչներն իրենց գործառութային պարտականություններից ելնելով հաճախ են անդրադառնում: 
Դասամիջոցին Հովհաննիսյանը մանրամասնեց, թե աշակերտների շրջանում կանխարգելիչ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում, նաև` ինչ դերակատարություն ունի ոստիկանության տեսուչը դպրոցում:

«Անչափահասների հետ աշխատանքը հաճելի, բայց միևնույն ժամանակ խիստ պատասխանատու աշխատանք է: Մեկի հետ պետք է կարողանաս ընկեր լինել, մյուսի հետ շփվես ծնողի կամ ուսուցչի նման: Անհրաժեշտ է հետևել որպեսզի չլինեն դասերից չարամտորեն խուսափող, աշակերտներ, չվնասեն դպրոցի գույքը, հեռու մնան վնասակար սովորություններից, չկռվեն: Հանդիպում-զրույցների ժամանակ աշխատում ենք բարձրացնել աշակերտների իրավագիտակցությունը, բացատրում ենք նրանց իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց Հովհաննիսյանը:

Ոստիկանության հետ համագործակցության արդյունավետությունից ու Արամ Հովհաննիսյանի ծառայությունից իրենց գոհունակությունն էին հայտնում թե՛ ուսուցիչները, թե՛ դպրոցի տնօրենը:

Սակայն նրա գործառութային պարտականությունները միայն դպրոցական տեսուչի աշխատանքով չի սահմանփակվում: Բաժնում հերթապահելիս ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգը ստանալուն պես նա դեպքի վայր է մեկնում, զրուցում տուժողի հետ, պարզում հանգամաներն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկում:

Մի բան ակնհայտ է. միայն ծառայողական բարձր ցուցանիշների դեպքում կարող է ոստիկանը համարվել լավագույնը: 

«Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ Արամ Հովհաննիսյանը համակարգում ծառայում է 2001 թվականից, վայելում է կոլեկտիվի հարգանքը, երբեք անհարկի չի բացակայի, չի ուշանա: Պարտաճանաչ, կարգապահ ծառայող է: 2018 թվականի ընթացքում Հովհաննիսյանը բացահայտել է հանցագործության 41 դեպք, այդ թվում գողության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անձի առևանգման, հայտնաբերել է նաև հետախուզվողների: Երբևէ չի եղել, որ որևէ մեկը դժգոհի նրա աշխատանքային գործունեությունից»,- բնութագրում էր անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանը:
Ղեկավարների գովեստի խոսքերին հակառակ` Հովհաննիսյանն իր ծառայության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: «Աշխատանքի բնույթն է այդպիսին,- ասում է,- որին տասնյոթ տարի է զինվորագրվել եմ: Որպես ժամկետային զինծառայող նախ ծառայել եմ ոստիկանության զորքերում: Այնուհետև ծառայությունս շարունակել ոստիկանության համակարգում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում, որպես անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ աշխատում եմ 2016 թվականից: 

Սիրում եմ իմ աշխատանք հատակապես աշակերտների հետ հետաքրքիր է, բայց անընդահատ իմացածդ կատարելգործելու անհարժեշտություն կա: Ինչ վերաբերվում է լավագույն անչափահասների գործերով տեսուչի կոչմանը, ինչ խոսք նման պարգևներն պարտավորեցնում են ավելի լավ ծառայել»:

Արամ Հովհաննիսյանի մասին դրական էին խոսում նաև գործնկերները. «Երբեք չի ուշանա և չի ուշացնի իրեն մակագրված որևէ պատասխան-գրություն»,- ասում էին հերթապահ մասում: Իսկ մեզ մնում է անչափահասների գործերով տարվա լավագույն տեսուչին մաղթել նոր հաջողությություներ, անվտանգ ծառայություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս