loader
Անցկացվել են մարտավարական զորավարժություններ

Անցկացվել են մարտավարական զորավարժություններ

Հոկտեմբերի 16-ից 19-ը 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների ընդգրկմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զորավարժության ընթացքում, համաձայն պլանի, ներմուծականներով զարգացվել է իրադրությունը, զորամասերի հրամանատարները գործել են ըստ առաջադրված խնդիրների: Ծավալվել են հրամանատարական և թիկունքի կառավարման կետեր, ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

Նմանատիպ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնելու դաշտային պայմաններում երկարատև մարտ վարելու անձնակազմի վարժվածությունը, կատարելագործելու հրամանատարների ունակությունները՝ ինքնուրույն որոշում կայացնելու և մարտական խնդրի հաջող կատարումն ապահովելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս