loader
Անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամերը փոխվել են

Անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամերը փոխվել են

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում 14.06.2018թ.-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00: 
Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից::

Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս