loader
Անձնական ունեցվածքի գողության 19 դեպք է բացահայտվել

Անձնական ունեցվածքի գողության 19 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 19, մարմնական վնասվածք հասցնելու 5, խարդախության 4, ընտրական իրավունքի խախտման և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու 3-ական, խուլիգանության 2, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, դրամանենգության, կաշառակերության, ինքնիրավչության ու սնանկության ընթացքում անօրինական գործողությունների 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս