loader
Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել

Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս