loader
Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, նոր նշանակում է կատարվել

Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, նոր նշանակում է կատարվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել:  

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անուբաղ Համբարյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Վարդան Մովսիսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս