loader
«Ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրանյութների ներկրման փորձեր են կանխվել. ՊԵԿ

«Ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրանյութների ներկրման փորձեր են կանխվել. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Կապանի
բաժնի ու ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները,
համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, «Ագարակ» սահմանային անցակետի մաքսային գոտում Իրանից
ժամանած ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ի և Ա.Կ-ի նկատմամբ իրականացրել են հսկողություն, ինչի արդյունքում՝ վերջինս
իր մարմնից դուրս է հանել 52 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է
քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկ այլ դեպքով էլ՝ Մաքսանենգության դեմ պայքարի և Արևմտյան մաքսատուն-վարչությունների
աշխատակիցների համատեղ իրականացված հսկողության արդյունքում, ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի անվամբ ԱՄՆ-ից
Հայաստան ներմուծված փոստային ծանրոցում առկա շամպունի տարայից հայտնաբերվել է փաթեթավորված 37 գրամ
«մարիխուանա» տեսակի թմրանյութ: Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական
գործ: Փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով Ոստիկանության ԿՀԴՊԳՎ
թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ
իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի 1-ին զանգվածից

Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Զ.Հ-ն: ՊԵԿ քննչական
վարչությունում կատարվում է նախաքննություն:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս