loader
Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, ծեծի և սպանության սպառնալիքի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, յուրացման կամ վատման և թմրամիջոցի իրացման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, փաստաթղթի կեղծման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 5 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս