loader
Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 18, մարմնական վնասվածք հասցնելու 11, յուրացման կամ վատնման 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելու կամ իրացնելու, սպանության սպառնալիքի և դատական ակտը դիտավորությամբ չկատարելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և աապօրինի ծառահատման 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս