loader
Ապօրինի ծառահատման կասկածանքով 4 անձ բերման է ենթարկվել

Ապօրինի ծառահատման կասկածանքով 4 անձ բերման է ենթարկվել

Հունվարի 11-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, Բազումի գյուղամիջյան ճանապարհից, ապօրինի ծառահատման կասկածանքով, «BMW» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներով բաժին բերման են ենթարկվել Վանաձորի բնակիչներ Հայկ Ա.-ին, Արմեն Թ.-ին, Էդգար Բ.-ին և Ջիլիզա գյուղի բնակիչ Թաթուլ Ս.-ին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Զննությամբ, «ԳԱԶել»-ի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ «Բոխենի» և «Հաճարենի» ծառատեսակներին նմանվող փայտանյութ, իսկ «BMW»-ի բեռնախցիկում` բենզասղոց: Բերման ենթարկվածները հայտարարել են, որ փայտանյութը բենզասղոցով հատել են Գարգառ-Վանաձոր ճանապարհի Պուշկինյան ոլորանների մոտ գնտվող անտառից և համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել: 

Վնասի չափը պարզվում է: 

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նշված մեքենաները փայտանյութի հետ տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս