loader
Ապօրինի ծառահատում կատարած անձը հայտնաբերվել է 

Ապօրինի ծառահատում կատարած անձը հայտնաբերվել է 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, մարտի 13-ին Թումանյանի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված և կատարված մասնագիտական ստուգման ժամանակ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի կողմից անտառխախտման արձանագրությամբ արձանագրված ծառերի կոճղերը զննելու ընթացքում հայտնաբերվել են ապօրինի հատված բալենի, հացենի, հաճարենի և 2 հատ բոխի ծառերի կոճղեր:

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 310.500 դրամ:

Մարտի 23-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերից մինչև 2019 թ. հունվար «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի «Լեսնոյ» կոչվող հանդամասում՝ Լևոն Ղ.-ն իր բենզասղոցով ապօրինի հատել է բալենի և բոխի ծառեր, տեղափոխել Դսեղ գյուղում գտնվող իր տուն և օգտագործել որպես վառելափայտ:

Լևոն Ղ.-ն ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս