Հուլիսի 13-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Ստեփանակերտի մասնաճյուղի Տռնավազի անտառպետության թիվ 10 պահաբաժնի 84 և 88 հատատեղերից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է տարբեր տեսակի 54 ծառ՝ պետությանը պատճառելով 697 750 դրամի նյութական վնաս:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության լրատվության վարչությունից: