loader
Արամ Ա-ն կժամանի Հայաստան. «Անտարբեր չենք կարող մնալ» (տեսանյութ)

Արամ Ա-ն կժամանի Հայաստան. «Անտարբեր չենք կարող մնալ» (տեսանյութ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: 

Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։ 

«Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է:

Հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ: Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում պարզված տեսարանների և երևույթների նկատմամբ»,- Հայաստան այցից առաջ օդանավակայանում ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս