loader
Արամյան. 1 միլիարդ 135 միլիոն հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է

Արամյան. 1 միլիարդ 135 միլիոն հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2017-ի բյուջեի մասին օրենքով ամրագրված ցուցանիշների համեմատ` ընթացիկ ծախսերի մասով շուրջ 24.7 միլիարդի կարգի տնտեսում է ունեցել:

Փոխարենը, ըստ Արամյանի, շուրջ 48 միլիարդի կարգի կապիտալ ծախսերի գծով աճ ենք ունեցել:

Վարդան Արամյանը նշեց, որ 2017-ին արձանագրում են, որ կապիտալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ են եղել, իսկ ընթացիկ ծախսերի վերաբերյալ էլ ավելի պահպանողական:

«Բյուջեի օրենքով սահմնաված 1 մլրդ 135 մլն հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է, մենք հավաքագրել ենք 1 տրիլիոն 156 միլիարդ հարկային եկամուներ», - հավելեց նախարարի պաշտոնակատարը:

Պակասուրդի մասով Արամյանն նկատեց թե 2017-ին գրանցել են 4.8 տոկոս պակասուրդ:

Մարգարիտա Ղազարյան
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս