loader

Առանց գումարը վճարելու, խաբեությամբ հափշտակել է «Էյփլ» մոդելի պլանշետը. տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2018թ. օգոստոսի 1-ին քաղաքացին Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, անհայտ անձը խաբեությամբ, գումարը հետագայում տալու պայմանով, Երևանում գործող խանութ-սրահներից մեկում վերցրել է իրեն պատկանող 450 000 ՀՀ դրամ արժողությամբ «Էյփլ» մոդելի պլանշետը, և առանց գումարը վճարելու, խաբեությամբ հափշտակել այն՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութ-սրահի տեսանկարահանող արքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է առերևույթ հանցագործություն կատարած անձը խանութ-սրահի աշխատակցից վերցնում պլանշետը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ  վարչական շրջանների քննչական բաժին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս