loader
Առանձնատնից գողություններ կատարած անձինք անչափահասներ են եղել. Ոստիկանություն

Առանձնատնից գողություններ կատարած անձինք անչափահասներ են եղել. Ոստիկանություն

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ երկու անչափահաս զբաղվում են բնակարանային գողությամբ։ Նույն օրը գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 17-ամյա Հակոբ Վ․-ն և 16-ամյա Դանիել Ղ․-ն։ 

Պարզվել է, որ մարտի 20-ին՝ ժամը 20.00-ին, Հակոբ Վ․-ն և Դանիել Ղ․-ն մտել են Լուկաշինի 3-րդ փողոցի տներից մեկի բակ, օգտվելով 2-րդ հարկի դռան բացակայությունից՝ տուն են մտել ու գողացել փայտ հղկելու սարք՝ պատճառելով 55.000 դրամի վնաս: Բացի այդ, մարտի 21-ին, ժամը 01.30-ին, բացել են նույն տան 1-ին հարկի պատուհանը, մտել ու գողացել համակարգիչ, նոութբուք, էլեկտրական պտուտակահան և վարսահարդարիչ՝ պատճառելով 215.000 դրամի վնաս:

Հակոբ Վ․-ն և Դանիել Ղ․-ն տվել են խոստովանական բացատրություններ և ձերբակալվել են:

Գողոնը մասամբ առգրավվել է: 

Կատարվում է քննություն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս