loader
Արարատ գյուղում ոստիկանները զինամթերք ու դեղահաբեր են հայտնաբերել

Արարատ գյուղում ոստիկանները զինամթերք ու դեղահաբեր են հայտնաբերել

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ մարտի 13-ին՝ ժամը 11.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, խուզարկություն են կատարել Արարատ գյուղի մի բնակչի տանը կից օժանդակ շինություններում, խուզարկել են նաև նրա վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան:

Մինչև խուզարկությունը սկսելը՝ քաղաքացին ինքնակամ ներկայացրել է առանց փաստաթղթի «ԻԺ» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, իսկ խուզարկությամբ բնակարանից հայտնաբերվել է «VENLANFAXINE HCI» EFFEXOR XR 37.5 mg, 75 mg գրառմամբ 2 դեղահաբի թերթիկով 18 դեղահաբ, սպիտակ և կապույտ գույնի «HARKAPSELN SILYMERIN» 167 mg գրառմամբ 17 դեղահաբ, սպիտակ գույնի 4 դեղահաբ, իսկ տան նկուղից հայտնաբերվել է ինքնաձիգի 3 պահունակ՝ լիցքավորված տարբեր տրամաչափի 56 փամփուշտով:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս