loader
Արգավանդ գյուղում 3 ավտոմեքենա բախվել են իրար. կան տուժածներ

Արգավանդ գյուղում 3 ավտոմեքենա բախվել են իրար. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը  20:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C-class» վարորդ՝ Ա. Ս., (ծնված 1989 թ․), «Opel Astra-J» (վարորդ՝ Դ. Շ., ծնված 1997 թ․), «Toyota Camry» (վարորդ` Լ. Տ., ծնված 1987 թ.) և «Ford Focus» մակնիշերի (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էջմիածնի» ԲԿ, այնուհետև՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ «Opel Astra-J» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes», «Opel» և «Toyota» մակնիշերի ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս