loader
Արհեստանոցում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգ և փամփուշտներ

Արհեստանոցում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգ և փամփուշտներ

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում քաղաքացուց մարտի 15-ին՝ ժամը 18.35-ին, ահազանգ է ստացվել, որ իրենց տան հարակից արհեստանոցում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգ և փամփուշտներ:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին քաղաքացին ներկայացրել է գործարանային համարով «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 5.45մմ տրամաչափի 135 և 7.62մմ տրամաչափի 16 փամփուշտներ, 9 փամփշտատուփ, որոնցից 8-ը լիցքավորված էին 5.45մմ տրամաչափի 240 փամփուշտով։ Քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որն այն ձեռք է բերել 1991 թվականին՝ Արենի գյուղում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս