loader
Արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր»  հիմնադրամին

Արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» հիմնադրամին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ  հիմնադրամին աջակցում է Ուելսի արքայազն Չարլզը:

 Արմեն Սարգսյանը  շեշտեց, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամը ստեղծել է ինքը 2010 թվականին: Հիմնադրամի գործունեության մեջ ներդրում ունեն ոչ միայն Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամները, այլև նրա բարեկամները:

«Այդ ծրագրին աջակցում է նաև արքայազն Չարլզը, որն այդ նպատակով եղել է Հայաստանում: Այդ ժամանակ շատերը չհասկացան, թե ինչու է նա եկել ու հիմար բաներ գրեցին: Արքայազնը նույնպես Հայաստանի մեծ բարեկամն է, երկար տարիներ աջակցում է այս ծրագրին, հոյակապ գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը և եկել էր մեր երկիր Հայաստանը տեսնելու համար»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս