loader
Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին՝ ժամը 11:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Վ.Հ.-ի (ծնված 1932 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս