loader
Արմավիրում վճարային տերմինալից գողություն կատարած անձինք բերման են ենթարկվել

Արմավիրում վճարային տերմինալից գողություն կատարած անձինք բերման են ենթարկվել

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղից ոստիկանության Արմավիրի բաժին մարտի 24-ին՝ ժամը 15.40-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06.28-ի սահմաններում, 2 անձինք դիմակավորված մտել են Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 15/Ա հասցեում գործող նշված մասնաճյուղի բաց սրահ, հարմարեցված գործիքով կտրել-բացել են վճարային տերմինալի դուռը և գողացել են ամբողջ գումարը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել 2001 թ. ծնված Հակոբ Խ.-ն՝ իր վարած «Porshe Kayene» մակնիշի ավտոմեքենայով, և 2002 թ. ծնված Սերգեյ Մ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս