loader
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջը

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Կիսելով Ձեր և Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում», -մասնավորապես, ասվում է ցավակցական հեռագրում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս