loader
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ

Վիետնամի Սոցիալիստական Հանրա­պետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա հետևողական քայլեր է ձեռնար­կել երկրի բարգավաճման և հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարա­բե­­րու­­թյունների զարգացմանը։

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցու­թյունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս