loader
Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրերով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ու Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահներ են նշանակվել:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. 

Երվանդ Խունդկարյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,- նշված է հրամանագրի մեջ: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. 

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Թադևոսյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,- նշված է հրամանագրի մեջ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս