loader
Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է ՀԲԸՄ 90-րդ Ընդհանուր ժողովին

Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է ՀԲԸՄ 90-րդ Ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ Ընդհանուր ժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Երկու տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովին ներկա էին պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։ 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը խոշորագույն հայկական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի միջոցով իր նպաստն է բերում հայկական ինքնության և ժառանգության պահպանմանն ու զարգացմանը՝ ձգտելով հատկապես երիտասարդ սերնդի մոտ սերմանել հետաքրքրություն ազգային հարուստ ժառանգության և ավանդույթների նկատմամբ: 

Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս