loader
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

«Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև կայունություն և առաջընթաց»,- նշված է շնորհավորական ուղերձում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս