loader
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սարգսյանը և դեսպան Ֆարնուորթը մեծապես կարևորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը և վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու և ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս