loader
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի՝ հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության հնարավորությանը՝ հաշվի առնելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս