loader
Արսեն Թորոսյանը հորդորում է հայտնել կոռուպցիոն դրսևորումների մասին

Արսեն Թորոսյանը հորդորում է հայտնել կոռուպցիոն դրսևորումների մասին

 ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնել [email protected] էլ-հասցեով: Այս մասին նախարարը գրառում է կատարել  իր ֆեյսբուքյան էջում:

«Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին [email protected] էլ-հասցեով»,-նշել է Արսեն Թորոսյանը: Նրա նպատակը ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը: Նախարարը խոստացել է դիմումները անձամբ ուսումնասիրելուց հետո փոխանցել իրավապահ մարմիններին

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս