loader
Արտասահմանցիները տարբեր մարզերում փող են գաղտնի հափշտակել

Արտասահմանցիները տարբեր մարզերում փող են գաղտնի հափշտակել

Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո: 
Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն ու դրամարկղից փող հափշտակել։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ աշխատանքով պարզել են նրանց գտնվելու վայրը։ Հաղորդումներից ժամեր անց մայրաքաղաքում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկվել երկու օտարերկրացի։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձին հայտնաբերելու նպատակով։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս