loader
Արթիկում՝ 2 բնակելի տնակներում, հրդեհ է բռնկվել. ներսում գտնվող երեխան դուրս է բերվել

Արթիկում՝ 2 բնակելի տնակներում, հրդեհ է բռնկվել. ներսում գտնվող երեխան դուրս է բերվել

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 03:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ապակու գործարանի մոտակայքում այրվում է տնակ, ներսում երեխա կա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ստեկլոմաշ» գործարանի մոտակայքում գտնվող 2 բնակելի տնակներում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, երեխային դուրս են բերել քաղաքացիների ուժերով: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին:

Այրվել են տնակներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերն ու առաստաղը և մյուս տնակը՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս